Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Սեզ սողացող - Пырей ползучий - Agropyron repens (Z) P. B.

Սեզ սողացող - Пырей ползучий - Agropyron repens (Z) P. B.

Հայկական տարանունները - ժանգառ խոտ, չայիր սողացող

Դեղաբույսի նկարագրությունը: Դաշտավլուկազգիների կամ հացազգիների ընտանիքին պատկանող, 50-120 մ բարձրության, բազմամյա խոտաբույս է: ՈՒնի սողացող, ճյուղավորված կոճղարմատ, գծային տերևներ, նշտարաձև հասկիկներ, 7-15 սմ երկարության հասկեր: Հատիկը երկարավուն է: Բույսը բազմանում է և՜ սերմերով, և՜ կոճղարմատով: Կոճղարմատները խիստ կենսունակ են, կտրտելիս նորից արագ արմատակալում են և առաջացնում նոր բույսեր: Սեզը զգայուն է ցրտի նկատմամբ, սակայն լավ է տանում թույլ աղակալած և ճահճակալված հողերը, իսկ լավ աճի համար գերադասում է փուխր, ավազային, հումուսով հարուստ հողերը: Ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում` հուլիս-օգոստոս ամիսներին: Տարածված է ամենուր և աղբոտում է բոլոր գոտիների հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաները, ինչպես նաև այգիները` հաճախ տալով ընդարձակ, մաքուր սեզային խոտհարքեր:

 

''Ագրոպիրոն'' հունարեն բառ է, որը նշանակում է վայրի ցորեն, ելնելով այն բանից, որ սեզը իրավամբ համարվում է ժամանակակից ցորենի նախահայրը, իսկ այլ թարգմանությամբ նշանակում է ''դաշտի կրակ'', ելնելով այն բանից որ սեզը համարվում է ցանքերի չափազանց վտանգավոր մոլախոտ. ''ռեպենս'' նշանակում է սողացող:

 

Քիմիական բաղադրությունը: Կոճղարմատի մեջ հայտնաբերված են մինչև11% պրոտեին, 0,03% ճարպ, 40% շաքար (գլխավորապես` լևուլոզա և ֆրուկտոզա), եթերայուղ, տրիտիցին, մինչև 10% լորձ, ինոզիտ, մաննիտ, կարոտին, C վիտամին, խնձորաթթու և այլ թթուներ, սապոնիններ, գլիկոզիդներ, որոնցից մեկը տրոհվելով` տալիս է վանիլին:

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի կոճղարմատը, որը հանում են գարնանը կամ աշնանը, մաքրում հողից, լվանում ջրով, 1 օր պահում արևի տակ, ապա չորացումը շարունակում հով տեղում: Չոր հումքը պահում են պարկի մեջ, 1 տարի ժամկետով: Սեզը ժողովրդական բժշկության հին դեղամիջոցներից մեկն է: Կոճղարմատի եփուկը համարվել է հուսալի միջոց միզուղիների և լեղուղիների, ստամոքսաաղիքայի տրակտի և մաշկային բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակ:Այն օգտագործվել է լիմֆադենիտների, քրոնիկական փորկապությունների, դեղնուկի, ռախիտի, թութքի և գեղձախտի դեպքերում, ինչպես նաև` որպես խուխամուղ, ''արյունը մաքրող'' և նյութափոխանակությունը կարգավորող միջոց:

 

 

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի պատրաստուկներն օգտագործում են թութքի, միզաքարային և լեղաքարային հիվանդությունների, պիելոցիստիտների, դեղնուկի և ջրգողության ժամանակ: Ելնելով կոճղարմատի մածող, լուծող, քրտնամուղ, խուխամուղ հակաբորբոքիչ և հեմոստատիկ հատկություններից, այն լայնորեն կիրառվում է աշխարհի շատ երկրների ժողովրդական բժշկության մեջ` ստամոքսաաղիքային տրակտի սուր և քրոնիկական ախտահարումների, ցրտառական մի շարք հիվանդությունների և որոշ արյունահոսությունների ժամանակ: Կոճղարմատի օգտագործումը դրական է անդրադառնում ռևմատիկ պրոցեսի, պոդագրայի, միզուղիների ավազի և քարի, ինչպես նաև ընտելացված փորկապության վրա: Ֆրանսիայում դեղաբույսը ճանաչվում է որպես մածող, միզամուղ և լուծող, ԱՄՆ-ում` հակառևմատիկ և հակաբորբոքիչ միջոց` սուր և քրոնիկական ցիստիտների դեպքում: Իսկ Չեխոսլովակիայում, ուր դեղաբույսն օֆիցինալ է, կոճղարմատը համարվում է որպես միզամուղ և խուխամուղ միջոց:

 

Ըստ Ա.Պ. Պոպովի, կոճղարմատի թունդ եփուկը` ըմպելու և լոգանքի ձևով, լավ միջոց է կրկնվող ֆուրունկուլյոզի, գեղձախտի և ռախիտի ժամանակ: Նույն եփուկից նա հոգնայի և ըմպելու ձևով նշանակում է քրոնիկական փորկապությամբ տառապող հիվանդներին: Վերոհիշյալ նպատակներով դեղաբույսն օգտագործվում է նաև հոմեոպաթիայում: Մեզ մոտ` գիտական բժշկության մեջ, գալենյան պատրաստուկների ձևով այն կիրառվում է որպես թեթև լուծողական, միզամուղ և մածող միջոց:

 

 

Սեզի կոճղարմատը` հավասարաչափ խառնված սրոհունդի, հազարատերևուկի և եղերդակի արմատների հետ, մենք օգտագործել ենք լյարդի ինչպես կոմպենսացված, այնպես էլ դեկոմպենսացված վիճակի ցիռոզով տառապող հիվանդների մոտ: Այս խառնուրդից` 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում 30 րոպե թրմելուց հետո ,հիվանդներն ընդունել են օրվա մեջ 3 անգամ` ուտելուց առաջ, 1 ամիս տևողությամբ: Կոմպենսացված վիճակի մեջ գտնվող հիվանդների մեծամասնության մոտ, բուժման առաջին իսկ շաբաթից նկատվել է աջ թուլակողի հատվածի ճնշման և ծանրության, ինչպես նաև ցավերի զգալի պակասում, ախորժակի լավացում, նողկանքի մեղմացում: Բուժման կուրսն ավարտելուց հետո զգալի չափով թեթևացել է հիվանդների վիճակը:Արձանագրվել է լյարդի ֆունկցիոնալ ցուցանիշների զգալի նորմալացում: Դեկոմպենսացված վիճակում գտնվող հիվանդների բուժման արդյունքը եղել է թույլ արտահայտված, սակայն ուշադրության արժանի է եղել այն հանգամանքը, որ դիուրեզի մեծացմանը զուգընթաց զգալի չափով պակասել է ջրգողությունը, որոշակի չափով թեթևացել հիվանդների սուբյեկտիվ վիճակը:

 

Կիրառման եղանակները: Կոճղարմատից ջրաթուրմ պատրաստելու համար 4 թեյի գդալ հումքը 1 բաժակ սառը ջրում թրմում են 12 ժամ, որից հետո քամում են ու հումքի վրա ավելացնում 1 բաժակ եռման ջուր, թրմում 10 րոպե, որից հետո իրար խառնում տաք և սառը թուրմերն ու ըմպում 1 օրում` 3-4 անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը 2 բաժակ սառը ջրում թրմում են 12 ժամ, ապա ըմպում 1/2 բաժակ, օրական 3-4 անգամ` որպես քրտնամուղ` շնչուղիների սուր բորբոքումների ժամանակ:

 

Եփուկ պատրաստելու համար 2 թեյի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում եռացնում են 10 րոպե, ապա ըմպում 1-ական բաժակ` օրական 3-4 անգամ, կամ` 60 գ հումքը 1լ ջրում եփում են 30 րոպե, քամում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ, օրը 3 անգամ` լեղաքարային, միզաքարային և մաշկային մի շարք հիվանդությունների ժամանակ: Թունդ եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 1 բաժակ ջրում եռացնում են 15 րոպե, ապա ըմպում միանվագ` օրական 3 անգամ, 3-4 շաբաթ տևողությամբ` կրկնվող ֆուրունկուլյոզի դեպքում, միաժամանակ ընդունելով լոգանք` 50 գ կոճղարմատի եփուկով, որը լուծում են 1/2 դույլ ջրի մեջ: Ջրիկ մզվածք պատրաստելու համար 90 գ հումքը 800 մլ ջրում եփում են մինչև հեղուկի կիսվելը, ապա քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 4 անգամ: Կոճղարմատի մաքուր հյութը` գոլ ջրի հետ խառնած, ըմպում են թեյի գդալով, օրական 3 անգամ` լեղաքարային հիվանդության ընթացքում: Դեղաբույսի չոր մզվածքը կիրառվում է դեղատներում` դեղահատեր ձևավորելու համար:

 

 

Որպես խուխամուղ, Մ. Ա. Նոսալն առաջարկում է հավասարաչափ քանակներով վերցնել սեզի կոճղարմատ, հազադեղի տերևներ, խռնդատի, սև թանթրվենու և լորենու ծաղիկներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում և ըմպել միանվագ, օրվա մեջ 3 անգամ:

 

Լյարդի ցիռոզի ժամանակ վերցնում են մասրենու պտուղներ և սեզի կոճղարմատ` ամեն մեկից 40-ական գ և խառնում 20 գ եղինջի տերևների հետ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում 1 օրում` 3-4 նվագով: Ստամոքսահյութի ակտիվությունը բարձրացնելու համար վերցնում են 10 գ սամիթի սերմ և 30-ական գ տատրակի արմատ, սեզի և եղերդակի կոճղարմատներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ ավելացնում են 1 բաժակ եռման ջրին, ապա եփում 15 րոպե ու ըմպում միանվագ` օրական 2-3 անգամ: Մանկական պրակտիկայում հաճախ օգտագործում են հանգստացնող հավաքածուներ, որոնցից մեկի կազմի մեջ մտնում են` 1-ական մաս սամիթի սերմ և երիցուկի ծաղիկ, 2-ական մաս սեզի կոճղարմատ, մատուտակի և տուղտի արմատներ: Այս խառնուրդից 2 թեյի գդալ ավելացնում են 1 բաժակ եռման ջրին ու եփում 10 րոպե, ապա քամում ու տալիս ըմպելու` 1-ական ճաշի գդալ, օրը 2 անգամ: Միզամուղ № 3 թեյի բաղադրության մեջ մտնում են 1 մաս սեզի կոճղարմատ, 2-ական մաս գիհու պտուղներ և ձիաձետ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 15 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում ու ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ` այտուցների և սակավամիզության ժամանակ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Ակադ. Ն. Վ. Ցիցինը` ցորենը խաչասերելով սեզի հետ, ստացել է խիստ արժեքավոր հիբրիդներ, որոնք նախ բազմազան են, կայուն` մի շարք հիվանդությունների նկատմամբ և տարեկան հնձվում են 2 անգամ. առաջին անգամ` որպես հացաբույս, իսկ երկրորդ անգամ` որպես անասնակեր:

 

Սեզի կճղարմատից ստանում են ալյուր և օղի, որն ունի գարեջրի համ:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ